Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՀՀ ԿԲ-ն ծրագիր չունի ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու հարցի շուրջ

ՀՀ ԿԲ-ն ծրագիր չունի ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու հարցի շուրջ
12.03.2015 | 12:30

ՀՀ Կենտրոնական բանկը այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու Եվրասիական տնտեսական միության շրջանակում որևէ բանակցություն չի վարել՝ միասնական արժույթի անցնելու հարցով: ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացրել են Tert.am-ին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր Ռուսաստանի բանկին և կառավարությանը «որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային և ֆինանսական ոլորտներում ինտեգրման հետագա ուղղությունները՝ ուսումնասիրելով ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը»: ԿԲ-ից ասել են, որ ՌԴ նախագահի հանձնարարականը վերաբերում է միասնական արժույթի նպատակահարմարության ուսումնասիրմանը, իսկ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում այս հարցին առնչվող որևէ փաստաթուղթ չկա:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ